Ալսուի դուստրը նկարահանում է դեբյուտային տեսահոլովակը. առաջին կադրերը

19:16   12 հունիսի, 2019

«Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ 12-ամյա Երժան Մաքսիմը եւ 11-ամյա Միկելա Աբրամովան մեկ ամիս առաջ համատեղ երգ էին ձայնագրել «Эта любовь» անունով։ Երկու շաբաթ անց երիտասարդ երաժիշտները կոմպոզիցիան կատարել են Ղրիմում «Մանկական նոր ալիքի» ընթացքում։ Ալսուի դստեր խոսքով՝ զուգերգը շատ է դուր եկել երկրպագուներին։

Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր հայտնվել, որ Աբրամովան եւ Մաքսիմը սկսել են դեբյուտային տեսահոլովակի նկարահանումը, սակայն երիտասարդ արտիստները միայն այսօր են պաշտոնապես հաստատել այս հանգամանքը։ Instagram-ի իր էջում Միկելան կիսվել է առաջին լուսանկարներով նկարահանման հրապարակից։ 11-ամյա Աբրամովան նշել է, որ տեսանյութի ստեղծման վրա աշխատանքը բավական բարդ գործընթաց է։ Միկելայի խոսքով՝ ինքն ու Երժանը նկարահանման հրապարակում մոտավորապես 20 ժամ են անցկացրել։

«Օրերս տեղի է ունեցել «Эта любовь» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումը Երժան Մաքսիմի հետ։ Սա իմ դեբյուտային տեսահոլովակն է։ Ուզում եմ ասել, որ այս ամենն ավելի հեշտ է թվում, քան իրականում է։ Ասել, որ հոգնել ենք, նշանակում է ոչնինչ չասել։ Արթնացել ենք առավոտյան ժամը 4-ին։ Ավարտել ենք գիշերը 1։30-ին։ Այժմ սպասում ենք այս գեղեցիկ տեսահոլովակի մոնտաժին»,- գրել է Միկելան։

Մոնտաժին սպասում են ոչ միայն երիտասարդ արտիստները, այլեւ Միկելայի երկրպագուները, որի կարիերան սկսվել է աղմկոտ սկանդալով։



© NEWS.am STYLE