Մեգանը չի՞ խանդի. արքայազն Հարրին եւ Ռիտա Օրան գրկախառնվել են

20:19   12 հունիսի, 2019

Սասեքսի դուքսը ստիպված է թագավորական պարտականությունները կատարել արդեն երեքի փոխարեն։ Նա ստիպված է լինում որդուն՝ Արչիին եւ կնոջը՝ Մեգան Մարքլին թողնել տանը՝ Ֆրոգմոր հաուսում եւ այցելել պաշտոնական ու այլ միջոցառումների։ Նախօրերին արքայազն Հարրին բարեգործական երեկույթի է մասնացել, որն անց է կացվել Լոնդոնում։

Принц Гарри и Рита Ора

Սասեքսի դուքսը երեկոյին միայնակ է հայտնվել, քանի որ ստիպված է կատարել թագավորական ընտանիքի անդամի պարտականությունները։ Բարեգործական երեկույթին ներկա են եղել համաշխարհային մասշտաբի աստղեր։

Համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների համար, տեղի է ունեցել Լոնդոնում։ Երեկույթի առաջատարը բրիտանացի հայտնի երգչուհի Ռիտան Օրան էր։ Կատարողի հետ հանդիպման ընթացքում Հարրին գրկել է նրան հին, մտերիմ ընկերոջ նման։ Կարեւոր է, որ Մեգանը չխանդի այսպիսի գեղեցկուհուն։

Принц Гаррі та Ріта Ора

Միջոցները, որը կազմակերպիչներին հաջողվել է հավաքել, կփոխանցվեն Sentebale անունը կրող բարեգործական ֆոնդին։ Դրա հիմնադիրն արքայազն Հարրին է եւ Լեսոտոյի արքայազն Սիսոն։

։Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE