37-ամյա Մեգան Մարքլը կդառնա բրիտանական Vogue-ի հրավիրված խմբագիրը

23:11   12 հունիսի, 2019

Մինչ 37-ամյա Մեգան Մարքլի ամուսինը գրկախառնվում է Ռիտա Օրայի հետ, դքսուհին զուր ժամանակը չի կորցնում։ Որդուն ծնունդից հետո առաջին անգամ հանրությանը ներկայանալուց հետո նա բրիտանական Vogue- ի գլխավոր խմբագիր՝ Էդվարդ Էննինֆուլի հետ զբաղվում է ամսագրի սեպտեմբերյան համարի վրա։

Картинки по запросу meghan markle ring

Աղբյուրները հայտնել են, որ արքայազն Հարրիի կինը համաձայնել է դառնալ աշնանային առաջին համարի հրավիրված խմբագիրը։ Ասում են, որ Մեգանը չի սահմանափակվելու հրավիրված աստղի կարգավիճակով։

«Մեգանը անսագրի էջերում կհայտնի սեփական կարծիքը եւ կգրավի ազդեցիկ կանանց, որոնք էսսե կգրեն», - հայտնել է աղբյուրը։

Vogue-ի հատուկ համարում կհայտնվեն նաեւ դքսուհու նորածին որդու՝ Արչիի նոր լուսանկարները, որոնք արվել են Ֆրոգմոր քոթեջում, ուր ամուսիններով տեղափոխվել են մինչեւ արդու ծնունդը։

Մինչ արքայազն Հարրիի հետ սիրավեպը Մեգանը վարում էր առողջ ապրելակերպի մասին իր բլոգը եւ ընթերցողների հետ փոխանակվում էր մտքերով։

Աղբյուրը՝ US Weekly

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE