Շորտ եւ վերնաշապիկ. Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

21:41   12 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին զոլավոր շորտ է կրում, որը համադրել է շագականագույն վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակը ու ցածրակրունկ կոշիկները։ Կադրերը մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ հրապարակված լուսանկարներում հմայիչ երգչուհին վառ կերպարում էր։ Նա կարմիր գույնի զգեստ էր ընտրել, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները, վառ պայուսակն ու ակնոցը։ Աստղիկ Սաֆարյանն արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ «Երբեք ետ մի նայեք, դուք այդ ճանապարհով չեք գնում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE