Նոր Mercedes Classe S-ը հեղափոխություն է ավտոմոբիլային աշխարհում

11:47   3 հուլիսի, 2013

Mercedes ընկերությունը թողարկելու է աշխարհի առաջին ինքնակառավարվող մեքենան: Գերմանական ավտոմոբիլային հսկան շուտով կներկայացնի աշխարհի առաջին մեքենան, որն ամբողջությամբ կփոխի դրանց մասին մեր պատկերացումը:

Ըստ Figaro-ի, Mercedes-ը կյանքի է կոչել անվտանգ ճանապարհների համար պայքարի գաղափարը՝ ստեղծելով Stop & Go Pilot համակարգով Mercedes Classe S-ը: Համակարգն ինքն է կառավարելու մեքենան, եւ հիմա ղեկին կարդալը կամ պարզապես քնելն իրականություն կդառնան: Համակարգը հնարավորություն ունի շարժվել մինչեւ 30 կմ/ժ արագությամբ: Երբ վարորդը ձեռքերը հանում է ղեկից, ակտիվանում է Distronic Plus համակարգը, որն ավտոմեքենան փոխանցում է ամբողջական ավտոմատացման:

Մեքենայի գինն առայժմ հայտնի չէ: Սակայն հայտնի է մեկ այլ բան. Mercedes-ի հիմնական մրցակից BMW-ն տարեվերջին նման համակարգ է առաջարկելու իր հայտնի X5-երում:



© NEWS.am STYLE