Շեյքը չի ցանկացել հրեականություն ընդունել, իսկ Քուփերը նոր սիրավե՞պ ունի

11:11   13 հունիսի, 2019

Տեղեկություններ են պտտվում այն մասին, որ Բրեդլի Քուփերն արդեն իսկ փոխարինող է գտել Իրինա Շեյքին։ Աղբյուրները վստահեցնում են, որ նա, ամեն դեպքում, նկատելիորեն մտերմացել է Լեդի Գագայի հետ. նրանք մշտապես շփվում են, զանգահարում միմյանց. միշտ կապի մեջ են։

Սակայն Քուփերի մտերիմ ըկերը վստահեցնում է, որ նրանց միջեւ ոչինչ չկա եւ չի կարող լինել, բայց ընկերական հարաբերություններից, քանի որ Բրեդլի դեռ ուշքի չի եկել Իրինա Շեյքի հետ հարաբերությունների ավարտից հետո... Հայտնի դերասանի մտերիմ ընկերը վստահեցնում է, որ նման բան առավել եւս հնարավոր չէ բոլոր տեղեկություններից հետո, որոնք պտտվում էին «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

«Չկա ոչ մի շանս, որ Գագան եւ Բրեդլին միասին կլինին։ Ոչ հիմա։ Նա այդպես չի վարվի»,- վստահեցնում է աղբյուրը։ Ամեն դեպքում, սոցիալական ցանցերում պատահական չեն համարում, որ Գագան բոլորի համար անսպասելի կերպով չեղյալ հայտարարեց նշանադրությունն իր մենեջերի՝ Քրիստիան Կարինոյի հետ։

Ի դեպ, ըստ վարկածներից մեկի՝ Քուփերն ու Շեյքը բաժանվել են, քանի որ մոդելը չի ցանկացել հրեականություն ընդունել։ Փոխարենը Լեդի Գագան այդ իմաստով համապատասխանում է Քուփերին... Դե ինչ, տեսնենք՝ ինչ կլինի ապագայում։

Աղբյուրը՝ Daily Mail, Dni.ru

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE