Ոճային թագուհի Լետիցիան փայլել է Մադրիդում

12:46   13 հունիսի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին, յուրաքանչյուր անգամ ներկայանալով հանրությանը, հաստատում է, որ արժանի է ամենանորաձեւ առաջին տիկիններից մեկի կոչմանը։

Թագուհին հերթական անգամ անթերի ոճով փայլել է Մադրիդում։ Ֆելիպե Վեցերորդի կինն ընտրել էր Hugo Boss ապրանքանիշի տոպ եւ կյուլոտ տաբատ։ Կերպարը բավական գրավիչ ու ազդեցիկ էր ստացվել, իսկ բարձրակրունկ կոշիկները հավասարակշռել էին այն՝ էլեգանտություն հաղորդելով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Legion Media



© NEWS.am STYLE