«Հոգնած, բայց ուրախ...». Սոֆի Մխեյանի լուսանկարը Երեւանից

11:47   13 հունիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Սոֆին պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է դեղին վերնաշապիկի եւ ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Հոգնած, բայց ուրախ...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոֆին լուսանկար էր հրապարակել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ «Կարմիր ծաղիկ մը .... իմ լուսավոր ու սիրուն ընկերուհին` Նազենի Հովհաննիսյան։ Դուք էլ նշեք ձեր ընկերուհիներին մեկնաբանություններում, սրտանց գրեք ու ասեք նրանց «լիքը» ջերմ ու անկեղծ խոսքեր»,- հրապարակմանը կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE