Քայլի Ջենները կրկին չափազանց շատ է տարվել ֆոտոշոփով

12:17   13 հունիսի, 2019

Երկրպագուները չեն ճանաչել ամենաերիտասարդ միլիարդատիրոջը՝ Քայլի Ջեններին եւ նրա ավագ քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, գովազդային լուսանկարում, որը նվիրված է կոսմետիկայի նոր արտադրանքի թողարկմանը, հայտնում է Daily Mail-ը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում շիհակեր քույրերը սպիտակ ներքնազգեստ են կրում եւ պատկերված են վարդագույն ֆոնին։ Երկրպագուները կարծում են, որ լուսանկարի՝ չափազանց շատ խմբագրման արդյունքում աղջիկներն անճանաչելիորեն փոխվել են։

«Ես նույնիսկ չհասկացա, որ պատկերված են Քլոեն ու Քայլին», «Սա պետք է Քլոե՞ն ու Քայլին լինեն։ Նրանք առանց այդ էլ գեղեցիկ են եւ կարիք չունեն չափից շատ խմբագրելու լուսանկարները», «Ի՞նչ է տեղի ունեցել ձեր դեմքերի հետ։ Դրանք պարզապես անհետացել են... Որքան տխուր է», «Ամեն ինչ խմբագրել են, իսկ Քայլիի սպին թողել են»,- գրել են հետեւորդները։ Իսկապես, քույրերը շատ անբնական տեսք ունեն։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE