«Դուք ի վիճակի եք հաջողության հասնել». Լիլիթ Բաբասյանի գրավիչ լուսանկարը մարզահագուստով

13:15   13 հունիսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, կիսվել է նոր լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը սպորտային հագուստ է կրում եւ կոչ է անում չկասկածել նախաձեռնություններին։ «Մի կասկածեք ձեր նախաձեռնություններին։ Դուք ի վիճակի եք հաջողության հասնել»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա անդարադարձել էր սննդի հետ կապված ամենատարածված հարցերից մեկին՝ ինչ ուտել ընթրիքին եւ ինչքան։ «Վերջին անգամ պետք է ուտել ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ։ Ուտելիքը մարսվում է 4 ժամվա ընթացքում, այսինքն՝ եթե դուք քնում եք 23։00-ին, ընթրիքը պետք է լինի 19։00-ին։

Սա վերաբերում է բոլորին, ովքեր ուզում են նիհարել եւ պահպանել լավ կազմվածքը։ Եթե դուք ընթրում եք 17։00-ին, նշանակում է՝ ձեր օրգանիզմը սովածանալու է մինչեւ առավոտ, եւ սննդի հաջորդ ընդունումը գնալու է ճարպերի կուտակմանը։

Ընթրիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից (ձուկ, հավի կրծքամիս, նապաստակի միս, ծովամթերք, ձու)։ Եթե դուք չեք նիհարում, ընթրիքին կարող եք ավելացնել բարդ ածխաջրեր՝ բրինձ, հնդկաձավար։ Եթե երեկոյան մարզումներ ունեք, ընթրիքն առավել եւս չպետք է բաց թողնել։ Ցանկալի է ընթրել մարզումից 1.5 ժամ առաջ։ Իհարկե, պետք է նշել, որ երեկոյան մարզումն առավելություն չունի առավոտյան մարզման հանդեպ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE