Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է անկեղծ լողազգեստով լուսանկարով

15:38   13 հունիսի, 2019

Հայտնի ֆոտոմոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանը հաճախ է երկրպագուներին ուրախացնում անկեղծ հագուստով։ Սակայն նա չի մոռանում նաեւ լողազգեստների մասին։ Ամերիկացի աստղը Instagram-ի իւր էջում հերթական անկեղծ լուսանկարն է տեղադրել։ 38-ամյա մոդելը պատկերված է լողավազանում, նա լողազգեստ է կրում, իսկ մազերն արձակված են։

Ким Кардашьян

Կրքոտ լուսանկարն առաջացրել է հեռուստաաստղի երկրպագուների հիացմունքը։ Մեկնաբանություններում հետեւորդները չեն դադարում հիանալ նրա գեղեցկությամբ եւ կազմվածքով՝ հիացական արձագանքներ գրելով։

Ким Кардашьян

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոշոր պլանով ցույց էր տվել նորածին որդու՝ Փսալմի դեմքը։ Լուսանկարում, որն աստղը հրապարակել էր Instagram-յան էջում, փոքրիկը խաղաղ քնած էր։



© NEWS.am STYLE