Երբ Շերն ու Նաոմին հոգնեցրել են. ում է այժմ կրկնօրինակում Քիմ Քարդաշյանը

16:43   13 հունիսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը զգեստապահարանի իրերն ընտրելիս կարծես թե առաջնորդվում է հետեւյալ նշանաբանով՝ ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է։ Վերջին ամիսների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ աստղին տեսել ենք Versace-ի կամ Mugler-ի կուլտային հավաքածուների զգեստներով, որոնք առաջին անգամ պոդիումին ներկայացվել են դեռ սուպերմոդելների դարաշրջանում։

Похожее изображение

Բազմաթիվ անգամներ հետեւորդները նկատել են, որ նա ցանկանում է կրկնօրինակել մոդել Նաոմի Քեմփբելի եւ երգչուհի Շերի վինտաժային զգեստները։ Այս անգամ հերթն ամերիկյան հեռուստատեսության կերպարինն է՝ ոչ պակաս կուլտային, քան Քիմն է։

Ким Кардашьян с Джошем Гутом и Кристин Сентенера

Քիմը հանրությանն է ներկայացել շրջազգեստով, որը Քերի Բրեդշոուն կրել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում։ Միթե Քարդաշյանը ոգեշնչման նոր աղբյուր ունի։



© NEWS.am STYLE