ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հերթական անգամ հիացրել է իր ոճային կերպարով։ Նահանգներ է ժամանել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ՝ Ագաթայի հետ։ Այցը կտեւի մի քանի օր, եւ նորաձեւ հանրությունը հնարավորություն կունենա հետեւել ամենաոճային առաջին տիկիններից մեկի կերպարներին։ Սպիտակ տանը հյուրերին ողջունելու համար ԱՄՆ առաջնորդի կինը բաց վարդարգույն կոստյում էր ընտրել, որի հեղինակը Calvin Klein ապրանքանիշն է։
Ոճային ու էլենագտ կերպարն ամբողջացնում էին սպիտակ վերնաշապիկը եւ կրեմագույն բարձրակրունկ կոշիկները։ Ճիշտ ընտրված սանրվածքը Թրամփին հմայք էր հաղորդում։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Associated Press