Բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի մեղմ կերպարը

18:15   13 հունիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, կիսվել է նոր, մեղմ լուսանկարով։

Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում բաց կապույտ զգեստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ Երգչուհու հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել՝ առողջություն մաղթելով նրան եւ նշելով, որ հղիություն, իսկապես, սազում է նրան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել էին հարսանեկան արարողության ընթացքում։ Օրեր առաջ նա եւ ամուսինը նշել էին ամուսնության տարեդարձը։ «Երկու տարի միասին... Թող Աստծո օրհնանքը միշտ լինի մեր ընտանիքի հետ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE