Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարը՝ մարզասրահից

19:49   13 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է լուսանկարներով, որոնք արվել են մարզասրահում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սեւ տոպ է կրում, նույն գույնի սպորտային տաբատ եւ կոշիկներ։ Երգչուհին դիմահարդարված չէ։ «Շատ մարզվեք, ընկերներ։ Սա այն հարցն է, որում հատկապես Չպետք է ալարել»,- մեկնաբանություններում գրել է Աստղիկ Սաֆարյանը։ Հետեւորդներից մեկը շնորհակալություն է հայտնել մոտիվացիայի համար, իսկ մյուսը գրել է. «Դուք մոդելի տեսք ունեք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում հմայիչ երգչուհին վառ կերպարում էր։ Նա կարմիր գույնի զգեստ էր ընտրել, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները, վառ պայուսակն ու ակնոցը։ Աստղիկ Սաֆարյանն արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ «Երբեք ետ մի նայեք, դուք այդ ճանապարհով չեք գնում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE