Հայտնի շոուներից մեկի ընթացքում Սելենա Գոմեսին ստիպել են լաց լինել (վիդեո)

17:39   13 հունիսի, 2019

26-ամյա Սելենա Գոմեսը, կարծես, վերականգնումից հետո վերադարձել է սովորական կյանքին։ Նա նկարահանվել է նոր ֆիլմում, փայլում է կարմիր գորգին, ինչպես նաեւ դարձել է «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ» հայտնի շոուի հյուրը։ Երգչուհին ստուդիայում հայտնվել է բազմագույն, անհամաչափ կտրվածքով զգստեով, որը զարդարված էր փայլերով, ինչպես նաեւ սեւ, բարձրակրունկ կոշիներով։

Հարցազրույցի ընթացքում Սելենան հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին։ «Ես ավարտել եմ նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները եւ թեթեւություն եմ զգում։ Ինձ ժամանակ էր հարկավոր՝ լավ զգալու եւ այն պատրաստելու համար»,- խոստովանել է արտիտսը։

Селена Гомес расплакалась из-за еды на ночном шоу

Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի անցել. շոուի ընթացքում Գոմեսը զվարճալի փորձություն է անցել։ Երգչուհին հաղորդավարի հետ պետք է կավի կծու թեւիկներ ուտեր։

Նա հայտարարել է, որ սիրում է կծու ուտելիք, սակայն մի քանի րոպե անց զղջացել է, որ համաձայնել է։ Հավի թեւիկներն ու սոուսներն այնքան կծու էին, որ Սելենան լաց է եղել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE