Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան լուսանկարվել է գրեթե ամբողջությամբ մերկ. երկրպագուները հիացած են

18:42   13 հունիսի, 2019

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, արդեն վաղուց ոչնչից չի ամաչում. երկրպագուները տեղյակ են նրա կյանքի գրեթե յուրաքանչյուր էպիզոդից։ Իսկ այժմ նա Instagram-ի հետեւորդների հետ կիսվել է չհրապարակված ֆոտոշարքի լուսանկարներով։ Դրանցում նա գրեթե ամբողջության մերկ է, թիկնոցը հազիվ է ծածկում մարմինը։  

Լուսանկարներին նայելով՝ հասկանալի է դառնում՝ ինչպես է Վիտալինա Վիկտորովնային հաջողվել հիացնել Ջիգարխանյանին, ինչպես նաեւ այլ տղամարդկանց։ Հենց նրանց մասին են ասում՝ ճակատագրական կին։ Հրապարակումն առաջացրել է դաշնակահարուհու երկրպագուների հիացմունքը։ Վիտալինայի կերպարն ակնհայտորեն դուր է եկել նրա հետեւորդներին։

Виталина Цымбалюк-Романовская

Վերջերս Վիտալինան դարձել է նախկին ընկերուհու՝ Էլինա Մազուրի զոհը։ «Ռուսական նոր սենսացիաներ» ծրագրի նկարահանման ընթացքում Էլինան չէր կարողացել զսպել հույզերչը եւ մտեր էր սենյակ, ուր նստած էր Վիտալինան։ Նրան դուր չէր եկել՝ ինչպես են իր մասին խոսում նախկին ընկերուհին եւ Պրոխոր Շալյապինը։ Զույգը մի քանի կատակ էր արել նրա հասցեին, եւ Մազուրը հարձակվել էր դաշնակահարի վրա։ Երգչին հաջողվել էր ժամանակին կանգնեցնել միջադեպը. նա ուժով մի կողմ էր տարել կնոջը։



© NEWS.am STYLE