Կստվերի նախորդ հյուրերին. «Զգուշացեք, Սոբչակն է»-ի նոր հյուրը... Կոնստանտին Բոգոմոլովն է (վիդեո)

19:19   13 հունիսի, 2019

Քսենիա Սոբչակը թեժացնում է հետաքրքրությունն իր շոուի նկատմամբ նույնիսկ իր անձնական կյանքի միջոցով։ «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак») շոուի նոր թողարկման հերոսը ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն է եղել։ Telegram-ի իր ալիքում Քսենիան գրել է. «Ես գիտեի, որ դուք երկար էիք սպասում այս հարցազրույցին»։

Հիշեցնենք՝ տեղեկություններն այն մասին, որ Սոբչակը եւ Բոգոմոլովը միասին են, տարածվել են դեռ նախորդ տարի։ Իսկ երբ հաղորդավարուհին հայտարարեց նախկին ամուսնուց՝ Մաքսիմ Վիտորգանից բաժանվելու մասին, Քսենիան եւ Կոնստանտինը դադարեցին թաքցնել սիրավեպը։

Հաղորդման սկզբում լրագրողը նշել է, որ հինգ տարի առաջ արդեն իսկ հարցազրույց է անցկացրել անվանի ռեժիսորի հետ։ Այդ ժամանակ նրանք քննարկել են Բոգոմոլովի հեռանալը Մոսկվայի գեղարվեստական թատրոնից։ Այժմ արդեն Քսենիան եւ Կոնստանինը որոշել են խոսել թատերական գործչի նոր պաշտոնի մասին. մայիսի վերջին նա նշանակվել է Մալայա Բրոննայա թատրոնի գեղարվեստական ղեկավար։

«Մալայա Բրոննայա թատրոնում աշխատանքի առաջարկի առնչությամբ. ես չէի հավատում, որ դա կարող է տեղի ունենալ ինձ հետ։ Այն պահին, երբ դա տեղի ունեցավ, ես վախենում էի, որ ամեն ինչ կարող է ձախողվել»,- ասել է Բոգոմոլովը։ Դիտելով թողարկումը՝ կհասկանաք, թե ինչով է Կոնստանտինը գրավել Քսենիային...



© NEWS.am STYLE