Ոճային ու հմայիչ. Սիրուշոյի նոր լուսանկարը

21:49   13 հունիսի, 2019

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Լուսանկարը տեղադրվել է երգչուհու միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Սիրուշոն ջինսե հագուստ է կրում եւ գրեթե դիմահարդարված չէ։ «Առավոտ»,- մեկնաբանություններում գրել  է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին գրել էր. «Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա: Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որեւէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»։



© NEWS.am STYLE