Մեգան Մարքլի ու Արչիի ճամփորդությունը կարող է չեղարկվել

23:11   13 հունիսի, 2019

Արքայազն Հարրին բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է շարունակել մոր՝ արքայադուստր Դիանայի գործը․ Աֆրիկայում զբաղվել հումանիտար եւ բնապահպանական գործունեությամբ։ Իսկ փորձագետները հավելում են, որ Լեդի Դիի կրտսեր որդին երազում է կնոջն ու որդուն ցույց տալ այն վայրերը, որոնք իր կյանքում դրական ազդեցություն են թողել եւ այն լցրել են ուրախալի հիշողություններով։ Այդ իսկ պատճառով Բրիտանիայում արդեն երկար ժամանակ է պատրաստվում են դեպի Աֆրիկա երկարաժամկետ ճամփորդության։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ Սասեքսի դուքսն ու դքսուհին եւ նրանց որդին պետք է այնտեղ մեկնեն միասին։ Սակայն դա կարող է տեղի չունենալ, այցելությունը հնարավոր է չեղարկվել։ Անգոլայում արքայազն Հարրիի կնոջ եւ որդու անվտանգության հարցով խնդիրներ են առաջացել։ Եթե աֆրիկյան այդ պետությունում նրանց համար վտանգավոր լինի, ապա Հարրին կմեկնի միայնակ։ Այս մասին գրում է Mirror-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Մեգան Մարքլն ընդհանրապես չի ցանկանում այնտեղ մեկնել։ Իր պատկերացմամբ ընտանիքը պիտի հիմնվի ԱՄՆ-ում։ Այդպես են համարում թագավորական աղբյուրները, նախկին դերասանուհին կարող է դուրս գալ Քեյթ Միդլթոնի եւ Եղիզաբեթ II-ի ստվերից եւ կդառնա Բրիտանիայի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում՝ դառնալով ոչ պաշտոնական թագուհին։

Աղբյուրը՝ Телепрограмма



© NEWS.am STYLE