Ինչպես 49 տարեկանում ընդունել քեզ ու մարմինդ. Նաոմի Քեմփբելը մերկացել է «Vogue»-ի համար (ֆոտո)

10:11   14 հունիսի, 2019

Մայիսի վերջին Նաոմի Քեմփբելը նշել է ծննդյան 49-ամյակը, եւ ըստ ամենայնի` «սեւ հովազը» չի պատրաստվում անհանգստանալ տարիքի պատճառով: Հակառակը, նա կարծես առհասարակ չի նկատում այն:

Համենայն դեպս, միայն այդ կերպ է հնարավոր բացատրել նրա նոր ֆոտոշարքը «Vogue» ամսագրի համար, որն անց է կացվել Քենիայում. մոդելն ամբողջությամբ մերկացել է եւ լուսանկարը հրապարակել Instagram-ի իր էջում: Ի դեպ, բրիտանական «Vogue»-ը գլխավորում է Քեմփբելի վաղեմի ընկերը`47-ամյա Էդվարդ Էնինֆուլը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Naomi Campbell (@naomi)

Լուսանկարում մոդելը պատկերված է մեջքի հատվածից եւ գոտկատեղի շրջանում ոսկեգույն շղթա է կրում. նրա կազմվածքը նման է 20-ամյա աղջկա կազմվածքի։ «Նաոմին ընկղմվել է սերֆինգի ազատ մթնոլորտն ու պատմել՝ ինչպես սովորել ընդունել քեզ ու սեփական մարմինը»,- Նաոմիի հետ աշխատանքը մեկնաբանել է Էնինֆուլը։

Հիշեցնենք՝ ոչ այնքան վաղ Նաոմին բաժանվել է 25-ամյա սիրելիից՝ երաժիշտ Լիամ Փեյնից։ Նրա խոսքով՝ տղան ձանձրացրել է իրեն... Այո՛, դատելով ֆոտոշարքից՝ մոդելն ինքն իր հետ չի ձանձրանում։



© NEWS.am STYLE