Օռնելա Մուտիին կարող են կես տարով ազատազրկել

11:11   14 հունիսի, 2019

Իտալիայի վճռաբեկ դատարանը հաստատել է Օռնելա Մուտիի վերաբերյալ վճիռը. նրան կես տարվա ազատազրկում եւ տուգանք է սպառնում Պարդենոնեում ներկայացումը գրեթե խափանելու համար, հայտնում է ANSA գործակալությունը։ Ի դեպ, բեմ դուրս գալու համար նրան հատկացվում է 25 հազար եվրո հոնորար։

Սկանդալը սկսվել է յոթ տարի առաջ, երբ աստղը որոշել է չմասնակցվել ներկայացնմանը, ապա կեղծ բժշկական եզրակացություն է ներկայացրել։ Ընդ որում, նույն երեկոյի ընթացքում դերասանուհուն նկատել են Սանկտ Պետերբուրգում բերագործական ընթրիքին Քեւին Քոսթների ընկերակցությամբ։

Կալանքից խուսափելու համար այժմ Օռնելա Մուտին թատրոնին պետք է 30 հազար եվրոյի չափով տուգանք վճարի։



© NEWS.am STYLE