Կարճ շրջազգեստ, սպորտային կոշիկներ. Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

10:47   14 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է հմայիչ լուսանկարներով։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում երգչուհին ամառային կերպարում է։ Նա վարդագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է մուգ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակը եւ ակնոցը։ Հմայիչ երգչուհին կադրերը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին մարզասրահում։ Հմայիչ երգչուհին սեւ տոպ էր կրում, նույն գույնի սպորտային տաբատ եւ կոշիկներ։ Երգչուհի դիմահարդարված չէր։ «Շատ մարզվեք, ընկերներ։ Սա այն հարցն է, որում հատկապես Չպետք է ալարել»,- մեկնաբանություններում գրել էր Աստղիկ Սաֆարյանը։ Հետեւորդներից մեկը շնորհակալություն էր հայտնել մոտիվացիայի համար, իսկ մյուսը գրել էր. «Դուք մոդելի տեսք ունեք»։



© NEWS.am STYLE