Forbes-ը հաշվել է աշխարհի ամենահարուստ ռեփերների ունեցվածքը

13:39   14 հունիսի, 2019

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ռեփերների ցանկը։ Առաջին հորիզոնականում Ջեյ Զին է, որը դարձել է պատմության ընթաքում առաջին միլիարդատեր ռեփերը։ Ամսագիրը պարզել էր, որ նրա հաշվին առկա է 1 մլրդ դոլար։ Եթե դրան ավելացնենք նաեւ նրա կնոջ՝ երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, կստացվի 1,4 մլրդ դոլար։

Картинки по запросу jay z getty

Երկրորդ տեղում Dr. Dre -ն է՝ 800 մլն դոլարով, եռյակը եզրափակում է Diddy-ն, որի ունեցվածքը կազմում է 740 մլն դոլար։ Forbes-ի հաղորդմամբ՝ Քանյե Ուեսթը 240 մլն ունի։ Ցանկը 150 մլն դոլարով եզրափակում է Drake-ը։

Картинки по запросу kanye west  drake getty

Ավելի վաղ Forbes-ը երգչուհի Ռիհաննային անվանել էր երաժշտության բնագավառում ամենահարուստ կինը։ Հրատարակությունն արտիստի ունեցվածքը գնահատել էր 600 մլն դոլար Նա առաջ է անցել Մադոննայից, որի ունեցվածքը 30 մլն դոլարով պակաս է, ինչպես նաեւ Սելին Դիոնին (ունեցվածքը կազմումէ 450 մլն դոլար)։



© NEWS.am STYLE