«Ի՞նչ կարդալ ամառային արձակուրդներին». Հասմիկ Խոջյանի վառ լուսանկարը

16:13   14 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են դիմահարդարումը եւ արեւային ակնոցը։ «Իսկ ի՞նչ կարդալ ամառային արձակուրդներին։ Առաջարկնե՞ր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում Հասմիկ Խոջյանը բաց վարդագույն տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները, ինչպես նաեւ նույն երանգի պայուսակը։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել։



© NEWS.am STYLE