Հով է, զով է, գունավոր է. ամառային թրենդային զգեստներն ու հայտնիների ընտրությունը (ֆոտո)

15:13   14 հունիսի, 2019

Պատկերացրեք՝ որքան միատոն, դժգույն եւ մռայլ կանցներ ամառը, եթե բոլորս փողոցով քայլեինք մռայլ եւ մուգ երանգների հագուստով: Որպեսզի նման բան տեղի չունենա, ամառը թելադրում է իրեն հատուկ dress code-ը, որն է՝ գույներ, պրինտներ, նախշեր, զոլեր եւ վառ՝ շատ վառ երանգներ:

Աղջիկներն այս առումով հով եւ հարմարավետ զգալու ավելի լայն ընտրություն ունեն՝ տարբեր նախշերով, պուտերով ու պատկերներով համադրված թեթեւ զգեստները, որոնք կօգնեն ոչ միայն ամռան տապին դիմադրել, այլեւ բարձրացնել ձեր եւ դիմացինի տրամադրությունը: Այնպես որ, շտապեք ձեռք բերել ձեր հարմարավետ ու գունավոր զգեստները ցանկացած խանութ-սրահից, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ այսօր առկա է զգեստների խայտաբղետություն:

Մինչ դուք կողմնորոշվում եք, NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում, թե ինչ թեթեւ ու գունավոր զգեստներով են իրենց զգեստապահարանները համադրել հայտնի հայուհիներից մի քանիսը:

Իննա Խոջամիրյան

Սիրուշո

Նազենի Հովհաննիսյան

Լիլի Մորտո

Լիա Զախարյան

Լուսանկարները՝ Իննայի, Սիրուշոյի, Նազենիի, Լիլիի եւ Լիայի Instagram-ից



© NEWS.am STYLE