«Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ սիրառատ լուսանկարը

17:09   14 հունիսի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը եւ նրա կինը՝ Մանո Գրիգորյանը, նշում են ամուսնության 11-ամյակը։ Այս մասին դերասանը հայտնել է իր միկրոբլոգում՝ կնոջ հետ սիրառատ լուսանկար հրապարակելով։

Սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված է։ «11 տարի առաջ՝ այս օրը ԱՄՈՒՍՆԱՑԱՆՔ... Շնորհակալ եմ ԱՍՏԾՈՒՆ, որ ունեմ քեզ»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր մայրաքաղաքի ֆոնին։ Մեկնաբանություններում Սարգիս Գրիգորյանը գրել էր. «Մի տեսակ դեպուտատի նկար ա ստացվել, բայց մեկ ա հրապարակեցի, որովհետեւ էստեղից Երեւանս աննկարագրելի գեղեցկություն ունի»։



© NEWS.am STYLE