«Դոմ 2»-ի աստղը նախագծի շնորհիվ նիհարել է 40 կիլոգրամով

14:51   14 հունիսի, 2019

37-ամյա Իննա Վոլովիչիեւան պատասխանել է երկրպագուների ամենատարածված հարցերին։ «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը պատմել է իր բիզնեսի մասին եւ բացահայտել նիհարելու գաղտնիքները։

Իննան երկու տարի շարունակ եթերում է եղել որպես իրապատում շոուի մասնակից։ Նա սիրավեպ է ունեցել Վլադ Կադոնիի հետ, սակայն նրանց չի հաջողվել ամուր հարաբերություններ կառուցել։ Միայն շոուից դուրս Վոլովիչիեւան կարողացավ գտնել իր սիրուն։ Այժմ նա ամուսնացած է դաստիարակում է դստերը։

Թեեւ «Դոմ 2»-ը նրան չի օգնել կառուցել անձնական կյանքը, Իննան նախագծին շնորհակալ է, որ այն իրեն դրդել է զբաղվել իր առողջությամբ։ Վոլովիչիեւան առանձնանում էր փարթամ կազմվածքով եւ նախագծի ընթացքում սկսել է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ, ինչը շարունակել է նաեւ դրանից հեռանալուց հետո։ Արդյունքում Իննան նիհարել է 40 կիլոգրամով։

«Եթե չմասնակցեի նախագծին, չէի սկսի զբաղվել ինձանով, նիհարել առողջ սննդի եւ սպորտի միջոցով, ով կլինեի՞ ես։ Ես նույնքան գեր եւ բոլորին անհայտ լրագրող կմնայի։ Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա. եթե մարդը հիմար է, նրան ոչ մի նախագիծ չի օգնի։ Մարդն ինքը պետք է զարգանալու ցանկանություն ունենա»,- Starhit-ի հետ զրույցում նշել է նա։

Այժմ նախագծի նախկին աստղն ուրիշներին է օգնում նիհարել։ Նա հիմնել է սեփական ապրանքանիշը՝ INNA FOOD՝ առողջ սնունդ առաքմամբ։

Երկրպագուները հաճախ են հարցնում՝ ինչպես է Վոլովիչեւային հաջողվել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Իննայի խոսքով՝ ինքը հետեւել է սննդակարգի ու սպորտով զբաղվել։ Հիմա արդեն հեռուստանախագծի նախկին մասնակիցը միայն առողջ սնունդ է օգտագործում, իսկ նիհարելու հետ կապված խորհուրդներ տալիս է YouTube-յան իր ալիքում։

Այժմ նա ամուսնու հետ տուն է կառուցում քաղաքից դուրս։ Երբ այն պատրաստ լինի, զույգը կմտածի երկրորդ երեխա ունենալու մասին։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE