Գաղտնի ընկերություն. ի՞նչն է մտերմացրել Մեգան Մարքլին եւ Ռիհաննային

15:59   14 հունիսի, 2019

31-ամյա երգչուհին եւ դերասանուհին Մեծ Բրիտանիա է տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ։ Այդ ընթացքում Ռիհաննան հասցրել է դառնալ արքայազն Հարրիի կնոջ վստահելի անձը։

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհին եւ թագավորական ընտանիքի անդամը վերջին շրջանում սերտ շփվում են։ Ռիհաննան, ինչպես եւ Մեգան Մարքլը լքել է ԱՄՆ-ը։ Նա հանդիպում է 30-ամյա միլիարդատեր Հասան Ջամիլի հետ, որն ապրում է Լոնդոնում։ Վերջին տարվա ընթացքում երգչուհին ակտիվորեն զարգացնում է իր ապրանքանիշը եւ ժամանակի մեծ մասն անցկացնում Բրտանիայում։ Բնակության նոր վայրում նա հարազատ հոգի է գտել՝ Մեգանը։

Մեգանն ու Ռիհաննան նախկինում ծանոթ են եղել։ Նրանք մի քանի անգամ հանդիպել են ԱՄՆ-ում։ Սակայն նրանք մտերիմ ընկերուհիներ են դարձել այն բանից հետո, երբ դերասանուհին դարձավ թագավորական ընտանիքի անդամ։ Մեգանը փորձում է խնամքով թաքցնել անձնական կյանքը։ Նրան հաջողվել է մինչեւ վերջին շրջանը գաղտնի պահել նոր ընկերությունը։

«Իրականում նրանք բավական շատ ընդհանուր բան ունեն ոճի եւ իրենց կյանքի ամբողջական գաղտնիության անհրաժեշտության առումով։ Նրանք մի քանի անգամ առնչվել են, նախքան Մեգանի սուպերհայտնի դառնալը։ Նրանք հոլիվուդյան շրջապատից բազմաթիվ ընդհանուր ընկերներ ունեն, որոնք վերջերս կրկին կապվել են նրանց հետ»,- հայտնել է Սասեքսի դքսուհուն մոտ կանգնած աղբյուրը։

Այժմ երիտասարդ մայրիկն ամբողջ ժամանակն անցկացնում է որդու՝ Արչիի հետ։ Սակայն Մեգանը հույս ունի, որ նոր ընկերուհու հետ շփվելու ավելի շատ հնարավորություններ կունենա, երբ դեկրետային արձակուրդը կավարտվի։

Աղբյուրը հայտնում է, որ Մեգանը կդառնա բրիտանական «Vogue» ամսագրի սեպտեմբերյան համարի հրավիրված խմբագիրը։ Նա կցուցադրի վերջերս վերանորոգված Frogmore քոթեջը։

Թագավորական ընտանիքի երկրպագուներին հիասթափեցրել են. այդ թողարկման ընթացքում արքայազն Հարրիին եւ բրիտանական գահի ժառանգորդին չեն լուսաբանի։ Մարքլը կպատմի իր սոցիալական հայացքների եւ ապագայի ծրագրերի մասին։ Նյութը կկենտրոնանա բացառապես կանանց իրավունքների եւ հնարավորությունների լայնացման վրա, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram, Legion Media



© NEWS.am STYLE