«Մտահոգվելու կարիք չկա». Women’s Club-ի պրոդյուսերը՝ Գրիգի վիրահատության եւ առողջական վիճակի մասին

15:20   14 հունիսի, 2019

Women’s Club նախագծի հումորիստ Գրիգն այսօր վիրահատության է ենթարկվել եւ այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս լուրն ահանգստություն է առաջացրել սիրված հումորիստի երկրպագուների շրջանում, որոնք ցանկանում են մանրամասներ իմանալ Գրիգի առողջական վիճակի մասին:

NEWS.am STYLE-ը թեման պարզաբնելու համար զրուցել է Women’s Club-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, որը հումորիստի երկրագուներին շտապեց հանգստացնել.

«Գրիգի հետ ամեն ինչ լավ է, մտահոգվելու կարիք չկա: Փոքրիկ առողջական խնդիր կար, որը լուրջ չէր: Ավելին՝ վիրահատությունը նախապես պլանավորած էր: Նա իրեն լավ է զգում ու շատ շուտով կվերադառնա աշխատանքի»,-նշեց նա:

Լուսանկարները՝ Գրիգի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE