Սերգեյ Լազարեւն ԱՄՆ է մեկնել երգիչ Ալեքս Մալինովսկիի հետ, որի հետ նրան սիրավեպ են վերագրում (վիդեո)

16:39   14 հունիսի, 2019

Super հրատարակությունը տեսանյութ է հրապարակել, որը մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում արվել է ականատեսների կողմից. կադրերում երգիչ Սերգեյ Լազարեւը գրանցվում է ԱՄՆ թռիչքի համար երգիչ Ալեքս Մալինովսկու ընկերակցությամբ, որի հետ նրան սիրավեպ են վերագրում։ Ավելի ուշ նրանք միասին անցնում են զննության տարածք. դատելով ճամպրուկների մեծությունից՝ արտիստները երկար ժամանակով են մեկնում։

Ըստ համերգային ծրագրի՝ Լազարեւը, որը վերջերս՝ «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում, սկանդալ էր ունեցել Սվետլանա Լոբոդայի հետ, ծրագրում է հանգստանալ մինչեւ հուլիսի կեսեր, երբ կվերսկսվի համերգային շրջագայությունը։

«Եվրատեսիլ»-ի աստղին ուղեկցող 35-ամյա Մալինովսկին, ըստ նրանց ընդհանուր ընկերների, երգչի հետ ընկերական հարաբերություններ ունի մոտ մեկ տարի։ Ավելի վաղ նա Նիկոլայ Բասկովի պրոդյուսերական կենտրոնում էր եւ նրա երաժշտական նախագծերից մեկն էր։ Տեղեկություններ կան, որ Մալինովսկին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։

Фото: Super



© NEWS.am STYLE