«Երբեմն հարկավոր է երես տալ ինքդ քեզ». Ռիփիի վառ կերպարը

21:43   14 հունիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, ներկայացրել է իր նոր կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում է. նա մոխրագույն բլուզ է կրում, իսկ շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել են գունավոր ժամացույցները եւ թեւնոցները։ «Երբեմն հարկավոր է երես տալ ինքդ քեզ»,- մեկնաբանություններում գրել է Ռիփին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռիփին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ բոդի եւ մոխրագույն սպորտային տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE