Ինչու են վիճել Black Star-ի գլխավոր տնօրեն Պաշուն եւ Ջիգանը

17:41   14 հունիսի, 2019

Նախկին ընկերներ Պաշուն եւ Ջիգանը, ինչպես նաեւ գործընկերները Ամիրան Սարդարովի «Дневник хача» YouTube-յան շոուի ընթացքում հանրային կերպով հարաբերություններ են պարզել։ Հայտնի վիդեոբլոգերն արտիստներին եւ պրոդյուսերներին հավաքել էր՝ խոսելու այն մասին, թե ինչ են ապրանքանիշերը եւ ինչ համար են հարկավոր։ Սարդարովի հյուրերն էին Մաքսիմ Ֆադեեւը, Ջիգանը, Պաշուն եւ այլ երաժիշտներ։

Black Star-ի գլխավոր տնօրեն Պավել Կուրյանովը, որն առավել հայտնի է որպես Պաշու, իր դժգոհություններն է հայտնել Ջիգանին (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն)։ Այն բանից հետո, երբ Եգոր Կրիդը լքել է ապրանքանիշը, Ջիգանը նրա հետ համատեղ լուսանկար է հրապարակել եւ գրել. «Freedom» («Ազատություն»)։

Նախքան սոլո կարիերա սկսելը Ջիգանը եղել է ապրանքանիշի արտիստներից մեկը՝ 2007-2013թթ., այդ պատճառով Պաշուն նրա արտահայտությունը պրովոկացիոն եւ վիրավորական է համարել։ «Քո այդ հրապարակումը սխալ է եւ քեզ բնորոշում է որպես մարդ, որը չի հասկանում՝ որտեղ է այն նուրբ սահմանը եւ մի փոքր շփոթում է եզրերը»,- ասել է նա։

Պաշուն հայտարարել է, որ մեկնարկի ընթացքում ինքն անձամբ եւ իր գործընկերները շատ բան են ներդրել Ջիգանի համար։ «Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ եթե մենք չլինեինք, դու երաժշտական բիզնեսում չէիր լինի»,- հայտարարել է Black Star-ի գլխավոր տնօրենը։

Պրոդյուսերը նշել է, որ անկեղծորեն ուրախ է, որ ապրանքանիշից հեռանալուց հետո երաժիշտը չի կորցրել հայտնիությունը։ «Դու գրել ես «Freedom», կարծես թե դուք կալանավորված էիք։ Կալանավորները դժբախտ մարդիկ են։ Այն, որ ես տարաձայնություններ ունեմ գործընկերների հետ, քեզ իրավունք չի տալիս դա անելու, քանի որ այդ հրապարակմամբ դու անձամբ ինձ ես խոցել։ Ես անձամբ շատ բան եմ արդել քեզ համար։ Նվազագույնն այն, որ քեզ ճանաչում են որպես Ջիգան, առավելագույնս այն, որ ես քեզ պայմանագիր եմ տվել»,- զայրացել է Պաշուն։

Ջիգանը պատասխանել է, որ ոչ մի վատ բան նկատի չի ունեցել։ «Նախ, միանգամից ասեմ, որ դու հիմա պարզապես անհանգստանում ես։ Ես մարդկայնորեն քեզ հասկանում եմ, թե ինչպես ես ընդունել դա։ Բայց ոչ մի խայթող բան չի եղել։ Black Star-ի խնդիրը հենց դա է»,- հայտարարել է Ջիգանը։

Ռեփերը Black Star-ի տնօրենին կշտամբել է նրա համար, որ Թիմուր Յունուսովի (Թիամթի) կարգադրությամբ արգելափակել են իր տեսահոլովակները։ Ի պատասխան Պաշուն նշել է, որ Թիմաթին ու Ջիգանն ունեն իրենց փոխահարաբերությունները, որոնց չի ցանկանում խառնվել։



© NEWS.am STYLE