Շքեղ ու գրավիչ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

19:07   14 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ինանն սեւ զգեստ է կրում, որը բացվածք ունի ոտքի հատվածում։ Հմայիչ դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, այն համադրել է սեւ, բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Դադար վերցրու... փակիր աչքերդ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Իննա Խոջամիրյանը բաց գույնի շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Արի պարենք... Եվ ինձ քո ամենասիրելի պարատեսակն ասա...»,- հրապարակմանը կից գրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ Ամին Ավագյանի



© NEWS.am STYLE