Վաղուց ժամանակն էր. Ջոն Սնոուն ներողություն է խնդրել «Գահերի խաղ»-ի վերջաբանի համար

18:41   14 հունիսի, 2019

Համացանցում է հայտնվել զվարճալի կերպով մոնտաժված տեսանյութ, որում «Գահերի խաղը» սերիալի հերոսներից մեկը՝ Ջոն Սնոուն, ներողություն է խնդրում ութերորդ եթերաշրջանի համար։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-յան «Eating Things With Famous People» ալիքում։

Հոլովակի հեղինակները փոխել են եզրափակիչ ութերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայի հատվածը։ Տխուր ելույթի փոխարեն Ջոն Սնոուն ներողություն է խնդրել հեռուստադիտողից։ «Ցավում եմ, որ ձեր ժամանակը կորցրել եք դրա վրա։ Ցավում եմ, որ «Ողջ մնալ»-ի վերջաբանը մեզ ոչինչ չսովորեցրեց»,- ասել է նա։  

Картинки по запросу jon snow

«Այս հոլովակում ավելի շատ բան եմ ասում, քան վերջին եթերաշջանի ամբողջ ընթացքում։ Ես ներողություն եմ խնդրում դրա համար եւ գիտեմ, որ դա արդեն նշանակություն չունի»,- շարունակել է Սնոուն՝ նշելով, որ սուրճի բաժակի հետ կապված բացթողումը եթերաշրջանի ամենափոքր սխալն էր։

«Հիմա... եկեք այրենք ութերորդ եթերաշրջանի սցենարը եւ առհավետ մոռանանք դրա մասին։ Թող ութերերորդ եթերաշրջանը գրողի ծողը գնա»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE