Խոշոր աքսեսուարներ. Անահիտ Սիմոնյանի լուսանկարը Լոս Անջելեսից

20:15   14 հունիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Անահիտ Սիմոնյանը նուրբ կերպար է ընտրել. նա մեղմ դիմահարդարմամբ է, իսկ կերպարն ամբողջացրել են վառ աքսեսուարները՝ խոշոր արծաթագույն ականջօղեր։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, միայն նշել է, որ այն արվել է Կալիֆոռնիայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին ծաղկային պրիտով տոպ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարարումը. ընդգծված էին աչքերը։ Անահիտ Սիմոնյանը նաեւ նուրբ աքսեսուարներ էր ընտրել՝ թեւնոցներ։ «Իրականանում են լավատեսների երազանքները, վատատեսների՝ մղձավանջները։ Մտածեք լավի մասին...»,- հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE