Առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո արքայազն Հարրին հաշտվել է եղբոր հետ

19:37   14 հունիսի, 2019

34-ամյա արքայազն Հարիի եւ 37-ամյա արքայազն Ուիլյանի հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում լրջորեն լարված էին։ Հարազատների միջեւ տարաձայնության պատճառը Սասեքսի դքսուհին էր։ Սակայն Մեգան Մարքլի առաջնեկի ծնունդից հետո վեճին վերջ է դրվել։

«Հարրին զգացել է, որ Ուիլյամը չի շտապում իր ընկերուհուն գրկաբաց ընդունել եւ ասել է նրան այդ մասին։ Նրանք վիճել են»,- ET-ին տված հարցազրույցում ասել էր աղբյուրը։

Դրանից հետո եղբայրները երկար ժամանակ չեն շփվել, միայն երբեմն-երբեմն հանդիպել են պաշտոնական միջոցառումների ընթացքում։ Փոքրիկ Արչիի լույս աշխարհ գալուց հետո հարաբերությունները հարթվել են։ Արքայազն Ուիլյամն ուրախ է, որ Հարրին վերջապես հայր է դարձել։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE