Քենդալը փնթի՞ է. մոդելը մոռացել է հիգիենայի մասին

20:28   14 հունիսի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղ եւ սուպերմոդել Քենդալ Ջենները նույնիսկ չի կասկածել, թե ինչով իր համար կավարտվի Twitter-ում հրապարակված տեսանյութը, որում պատկերված է առավոտյան լվացվելու գործընթացը։

Հոլովակում մոդելը գովազդում է Proactiv ապրանքանիշի՝ լվացվելու համար նախատեսված միջոցը, որի ներկայացուցիչն է։

Картинки по запросу kendall jenner proaktiv

Աղջկան մեղադրել են շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մեջ, քանի որ լվացվելու ընթացքում նա չի փակել ծորակը։ Հետեւորդները նաեւ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ մոդելը չի օգտագործում իր քրոջ Kylie Cosmetics ապրանքանիշի՝ լվացվելու համար նախատեսված միջոցները։

Картинки по запросу kendall jenner getty

Սակայն նրան ավելի շատ քննադատել են նրա համար, որ նա սխալ է օգտագործել միջոցը, որը գովազդել է։ «Աստված եմ, ինչպե՞ս է այդքան արագ արել դա։ Իմ դեպքում պրոցեսը տեւում է նվազագույնը 20 րոպե»,- գրել է հետեւորդներից մեկն այն բանից հետո, երբ մոդելը «լվացվել է» 10 վայրկյանի ընթացքում։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE