Յուլյա Նաչալովայի նախկին սիրեցյալը պատրաստվում է դատի տալ նրա 12-ամյա դստերը

23:03   14 հունիսի, 2019

Յուլյա Նաչալովայի մահից հետո պարզվել է, որ երգչուհին նախկին սիրեցյալի հետ չլուծված խնդիրներ ունի։ Աստղի նախկին քաղաքացիական ամուսինը՝ 36-ամյա հոկեյիստ Ալեքսանդր Ֆրոլովը նրա 12-ամյա դստեր դեմ սկսել է դատական գործ։ Այս ամսին հայտնում է Cosmopolitan-ը։

Այժմ Վերա Ալդոնինան, որն ապրում է մոր ծնողների հետ, այժմ հանգստանում է Թուրքիայում։

«Թոռնուհուս համար շատ ծանր է, նա չի կարողանում հաշվել մոր չլինելու մտքի հետ։ Սակայն նա շատ խելացի է, արժանապատիվ կերպով հաղթահարում է ամեն ինչ», - «КП»-ին տված հարցազրույցում ասել է արտիստուհու հայրը։

Այժմ պարզվել է, որ Յուլիյայի դուստրը նաեւ նյութական խնդիրներ ունի։ Նաչալովայի եւ Ալեքսանդր Ֆրոլովի միչեւ դատական պրոցեսները սկսվել են աստղի կյանքի օրոք։ Դստեր հորից բաժանությունից հետո երգչուհուն էլիտար կոմպլեքսում չորս սենյականոց բնակարան էր մնացել։ 

2015թ․-ին Յուլյան իր նոր սիրելիից 20 միլիոն ռուբլի էր պարտքով վերցրել, որով պետք է զարգացներ իր արվեստը։Այն ժամանակ երգչուհին Ալեքսանդրի անվան վրա գրանցել էր բնակարանի կեսը, որը նրան թողել էր նախկին ամուսինը։ Բաժանությունից հետո հոկեյիստը պահանջել էր իր գումարը։

Նաչալովայի ծնողները չէին սպասում, որ Ֆրոլովի ֆինանսական պահանջը կշարունակվի երգչուհու մահից հետո։ «Ու՞մ է հաճելի, երբ Յուլյան ողջ էր նրանք կարող էին վիճել։ Սակայն, այժմ Յուլյա չկա, իսկ նա ցանկանում է զավթել 12-ամյա Վերայի հարստությունը։ Սա զզվելի է», - պատմել է Վիկտոր Նաչալովը։



© NEWS.am STYLE