13:17 15 հունիսի, 2019Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ամառային հմայիչ լուքը։ Նա կրում է սեւ եզրերով ճերմակ զգեստ եւ բարձրակրունկներ։ Հրապարակմանը կից Նաիրան մեկնաբանություն չի թողել։
.jpg)
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրան լուսանկար էր հրապարակել, որում կրում էր երկար զգեստ, որն ուներ շատ մեծ բացվածք: Այն նաեւ վերեւի՝ ուսի հատվածում ուներ բացվածք: Նաիրան իր ձեռքերում բռնել էր ծաղկեփունջ: Ծաղիկներով շրջապատված լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանույուն չէր թողել: