Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի գալա համերգը, հաղթողն ու մյուս մրցանակակիրները (ֆոտո)

23:15   14 հունիսի, 2019

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց հայուհի Հռիփսիմե Աղաքարյանը: Հաղթողի եւ մյուս մրցանակակիրների անունները հայատարարվեցին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում, որը կայացավ այսօր` հունիսի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Այսպիսով, երկրորդ մրցանակին արժանացավ Օքսանա Շեւչենկոն` Ղազախտանից, երրորդին` Միսո Գաոն` Չինաստանից: Չինաստանից մեկ այլ մասնակից` Ճան Ճենյանն արժանացավ հատուկ դիպլոմի: Մասնակիցներից շատերին հանձնվեցին հատուկ մրցանակներ: Գալա համերգն իր ներկայությամբ պատվել էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի մեկնարկը տրվել էր հունիսի 6-ին՝ մեծն կոմպոզիտորի ծննդյան օրը: Մրցույթն այս տարի ստացել էր 80-ից ավել մասնակցության հայտ, որոնցից ընտրվել են 30-ը:

Մասնակիցների մեջ կային եւ հայեր, եւ այլ երկրներից ժամանած երաժիշտներ՝ ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Ուկրաինա, Ռուսաստան, Իտալիա եւ այլն: Ժյուրիի կազմը գլխավորում էր ճանաչված դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը: Կազմում ընդգրկված էին նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Միխայիլ Վոսկրեսենսկին, Իգոր Օլոնիկովը, Թոմեր Լեւը, Վեյ Ճանը, Իլյա Ստուպելը եւ Սերգեյ Էդելմանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE