Սլացիկ ոտքեր, արեւայրուք, լողազգեստ․ Գայա Արզումանյանը՝ գայթակղիչ կերպարում

10:42   15 հունիսի, 2019

Երգչուհի Գայա Արզումանյանը, ով մշտապես ներկայանում է սկանդալային կերպարներով, իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնում է առօրյայի, հանգստի, աշխատանքի մասին պատմող լուսանկարներ եւ տեսանյութեր։

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում Գայան ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է գունավոր լողագզեստ եւ փիրուզագույն վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում են հանդերձանքի երանգի զարդերը։ Գրավիչ լուսանկարին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ամառ, ամառ, սեւ Գայա»։

Երգչուհու երկրպագուները մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։

 



© NEWS.am STYLE