«Չեմ կարողանում գրել... Չեմ կարողանում խոսել... չեմ կարողանում... Քարկապ»․ Նազենի Հովհաննիսյան

11:36   15 հունիսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են հաղորդավարուհու ծնողները։ Արխիվային կադրին կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Չեմ կարողանում գրել... Չեմ կարողանում խոսել... չեմ կարողանում... Քարկապ: Գոռում եմ ներս: Հունիս 14. էսօր Մամայիս ծնունդն էր... առանց Հայրիկիս((( Թող խաղաղ մնան միասին...»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա գրել էր. «... փշրված հոգիդ հավաքում ես բեկոր առ բեկոր, հենվում ցավերիդ վրա ու ... կանգնում:  Ուղիղ մեջքով կանգնում: Կորուստն անափ կարոտի անդունդ է. կա՛մ չարությամբ կլցնես, կա՛մ` սիրով: Ես Սիրով կլցնեմ: Իմ ծնողներն էս աշխարհում բոլորին միայն սեր էլ տվել են: Ֆիզիկական բացակայությունը սիրելիների` նրանց հավերժության ճանապարհն է»:



© NEWS.am STYLE