Քեթի Տոպուրիան որոշել է Գուֆին երկրորդ հնարավորությու՞ն տալ

13:49   15 հունիսի, 2019

32-ամյա երգչուհի  Քեթի Տոպուրիան «Ուրբաթը Ռեգինայի հետ» հաղորդման տոնական եթերի հյուրն է դարձել։ Երգչուհին շոուի հաղորդավար Ռեգինա Տոդորենկոյի հետ անկեղծ հարցազրույցի ընթացքում պատմել է անձնական կյանքի մասին։

Քեթին մեկնաբանել է իր եւ 39-ամյա ռեփեր Գուֆի հարաբերությունները։ Նրանք երկու տարի տեւած սիրավեպից հետո բաժանվել են անցած տարվա աշնանը։ Արտիստուհին հեռացել է ռեփերից, երբ իմացել է, որ նա դավաճանել է իրեն։ Այնուամենայնիվ Քեթին որոշել է Գուֆին երկրորդ հնարավորություն տալ։

Տոպուրիան խոստովանել է, որ տպավորվել է ռեփերի ստեղծագործությունից, որը Դոլմատովը նվիրել է իրեն։ «Իհարկե, այդ երգն ինձ վրա ազդել է։ Ամեն դեպքում նա ինձ հարազատ մարդ է եւ, ցավոք, տգեղ բան ստացվեց։ Ամեն ինչ այնպես չէր, ինչպես ցուցադրեցին եւ մեկնաբանեցին», - նշել է երգչուհին։

Քեթին ակնարկել է Գուֆի հետ միավորվելու մասին։ «Ինչ-որ ժամանակ մենք ընդհանրապես չէինք շփվում։ Եվ դեռ չէինք սկսել շփվել, ներողություն խնդրել, իսկ արդեն գրում էին, որ մենք կրկին միասին ենք։ Ինձ թվում է, որ ինչպես ասում են, այդպես էլ լինում է։ Հասկացիր, ինչպես ցանկանում ես․․․ Մեզ մոտ ամեն ինչ լավ էր, սակայն հնարավոր է դեռ կլինի», - պատմել է Քեթին Ռեգինային։

Երգչուհու խոսքերով ռեփերի հետ նա միշտ «թեթեւ եւ լավ» է զգացել, քանի որ նա «շատ թեթեւ, շփվող ու հումորով մարդ է»։ Քեթին պատմել է, որ սկզբում նրանք Ալեքսեյի հետ պարզապես ընկերություն էին անում, իսկ հետո ամեն ինչ վերածվել է «շատ ուժեղ զգացմունքների»։



© NEWS.am STYLE