Նաստյա Կամենսկիխն ամբողջությամբ մերկ լուսանկարով ուրախացրել է տղամարդկանց

10:11   15 հունիսի, 2019

32-ամյահայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը որոշել է համարձակ էքսպերիմենտ կատարել եւ իրենց ցուցադրել է տղամարդկանց աչքերով։

Իր Instagram-ում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ամբողջությամբ մերկ է։ Նա նստած է մահճակալի եզրին եւ ձգվում է։ «Առավոտյան ինձ «բռնացրել է» իմ տղան», - հրապարակմանը կից գրել է Նաստյան՝ նշելով ամուսնուն՝ Պոտապին։

Երգչուհու շատ երկրպագուներ նշել են, որ կադրը շատ գեղեցիկ է ստացվել։ Տղամարդկանց կարծիքով Կամենսկիխը շատ գայթակղիչ տեսք ունի։ Իսկ նրա հավատարիմ երկրպագուները գովել են Նաստյայի համարձակությունը եւ հիանալի կազմվածքը։ Նրանք հայտարարել են, որ նրա հետույքը ոչ մի բանով չի զիջում Քիմ Քարդաշյանին, ում մասին նա երգ է երգել։

Հիշեցնենք՝ Նաստյայի եւ Ալեքսեյի սիրավեպի մասին սկսել են խոսել նրանց համատեղ գործունեության սկզբում։ Այդ ժամանակ Պոտապն ամուսնացած էր նախկին կնոջ՝ Իրինա Գորովայայի հետ, ումից որդի ունի։ 2014թ.-ին զույգը բաժանվել է, բայց նույնիսկ այդ ժամանակ երաժիշտը ոչ մի կերպ չէր մեկնաբանում Կամենսկիխի հետ հարաբերությունների մասին լուրերը։



© NEWS.am STYLE