Քայլի Ջենները դստեր հետ կերպարանք է ընդունել ոսկյա լոգարանում

12:12   15 հունիսի, 2019

21-ամյա աստղ, մոդել, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում ներկայացել է 1-ամյա դստեր՝ Սթորմիի հետ։ Ռեալիթի շոուի աստղը կադրում գրկել է դստերը, իսկ նրանք լուսանկարվել են լոգարանում։

Կադրում Քայլին կրում է բաց մոխրագույն ուլտրակարճ զգեստ, իսկ Սթորմին ճերմակ, ամառային զգեստ եւ նույն երանգի սպորտային կոշիկներ։ «Դու մայրիկինն են ընդմիշտ, փոքրիկս», - հրապարակմանը կից գրել է Քարդաշյան-Ջեններ քույրերից ամենակրտսերը։

Ավելի վաղ երկրպագուները չեն ճանաչել ամենաերիտասարդ միլիարդատիրոջը՝ Քայլի Ջեններին եւ նրա ավագ քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, գովազդային լուսանկարում, որը նվիրված է կոսմետիկայի նոր արտադրանքի թողարկմանը։

«Ես նույնիսկ չհասկացա, որ պատկերված են Քլոեն ու Քայլին», «Սա պետք է Քլոե՞ն ու Քայլին լինեն։ Նրանք առանց այդ էլ գեղեցիկ են եւ կարիք չունեն չափից շատ խմբագրելու լուսանկարները», «Ի՞նչ է տեղի ունեցել ձեր դեմքերի հետ։ Դրանք պարզապես անհետացել են... Որքան տխուր է», «Ամեն ինչ խմբագրել են, իսկ Քայլիի սպին թողել են»,- գրել էին հետեւորդները։ 



© NEWS.am STYLE