Իրինա Շեյքը Լեդի Գագային մեղադրել է իր եւ Բրեդլի Քուփերի բաժանության մեջ

15:14   15 հունիսի, 2019

33-ամյա մոդել Իրինա Շեյքի ընտանեկան կյանքը խարխլվեց «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումներից հետո։ Իրինա Շեյքը համարում է, որ 44-ամյա Բրեդլի Քուփերն իրեն դավաճանում է 33-ամյա երգչուհի Լեդի Գագայի հետ։

Սուպերմոդելն ու դերասանն աշխատում են չմեկնաբանել իրենց անձնական կյանքը։ Սակայն թաքցնել այն փաստը, որ նրանք այլեւ միասին չեն, Իրինան եւ Բրեդլին չկարողացան։ Շեյքը հայտարարել է, որ վերջին ժամանակահատվածում իրենց հարաբերությունները եղել եմ «գործընկերային», որոնք ավարտվեցին։ Նախկին սիրեցյալները միասին ապրում էին հանուն 2-ամյա դստեր։  

«Իրինայի եւ Բրեդլիի հարաբերությունները սկսեցին քանդվել այն բանից հետո, երբ նա սկսեց նկարահանվել Լեդի Գագայի հետ։ Իրինան նրան բազմիցս մեղադրել է դավաճանության մեջ։ Այդ ժամանակվանից Շեյքը չի կարողանում վստահել Բրեդլիին», - պատմել է սուպերմոդելի մտերիմ ընկերը։

Բրեդլի Քուփերն եւ Լեդի Գագան պնդում են, որ նրանք միայն «լավ ընկերներ են»։ Սակայն աստղի շրջապատում հայտարարել են, որ Իրինա Շեյքը դերասանից շատ է նեղացած։ Իրինան վստահ է, որ քաղաքացիական ամուսինը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ։

Կրակի մեջ յուղ է լցրել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Shallow երգի նրանց կատարումը։

Աստղի երկրպագուները հետաքրքրությամբ սպասում են, թե ինչպես են զարգանալու «լավ ընկերների» հետագա հարաբերությունները, հայտնում է Mirror-ը։



© NEWS.am STYLE