Վառ երանգի բարձրակրունկներ, ջինսե տաբատ․ կանացի Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարը

12:42   15 հունիսի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է առրյա լուքը։ Լուսանկարներն արված են Հյւոսիսային պողոտայում։

Դերասանուհին կրում է ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ, վառ երանգի բարձրակրունկներ։ Կադրերից մեկու դերասանուհին դստեր՝ Լիլիթի հետ է։ Մայր ու դուստր նստած են հայտնի եւ մարդաշատ պողոտայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սեւանում։ Հմայիչ Լուիզա Ներսիսյանը բաց գույնի բլուզ էր կրում եւ գրեթե դիմահարդարված չէր։ Դերասանուհին լուսանկարները չէր մեկնաբանել, միայն օգտագործել էր Հայաստան, բնություն, լավ օր, ջուր, երկինք եւ այլ հեշթեգեր։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։ «Անսահման գեղեցկություն»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE