Ալեքսիս Օհանյանը «հայրական ֆիզարձակուրդ» կպահանջի

11:06   15 հունիսի, 2019

Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը այս տարվա սեպտեմբերին պատրաստվում է գործնական այցով մեկնել Վաշինգթոն, որտեղ նախատեսում է հանդիպել սենատորների եւ հասարակական գործիչների հետ, որոնց հետ կքննարկի «հայրական ֆիզարձակուրդի» հարցը։

GMA-ին տված իր հարցազրույցում նա պատմել է, որքան կարեւոր է հայրերի համար օգնել երեխայի խնամքի հարցում՝ այդուհանդերձ ապահովել ընտանիքի եկամուտը։ Օհանյանի խոսքերով իր ընկերությունում գործում է 16-շաբաթյա հանգիստը, սակայն նման փորձ ԱՄՆ-ի այլ ընկերություններում տարածված չէ։

Ալեքսիսը պատմել է նաեւ, որ, երբ կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ծննդաբերել է, բժիշկները լուրջ առողջական խնդիրներ են ախտորոշել։ Նա չէր կարողանում խնամել երեխային եւ Ալեքսիսը ստիպված էր օգնել նրանց երկուսին՝ դստերն՝ Օլիմպիային եւ կնոջը՝ Սերենային։ «Ընտանիքում նոր մարդ է հայտնվում եւ նոր պայմաններին պետք է հարմարվեն ոչ միայն մայրերը, այլ նաեւ հայրերը», - ասել է Օհանյանը։ Մանրամասները դիտեք տեսանյութում․․․

Տեսանյութը՝ Good Morning America

Լուսանկարները - Instagram



© NEWS.am STYLE