«Խնդրում եմ, ինձ մի հարվածի»․ Մայք Թայսոնը կնոջն անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ

14:47   15 հունիսի, 2019

Հոլիվուդում նոև սկանդալ է հասունացել։  UndisputedTruth գրքում առկա հուշողություններում, որը վերջերս հայտվել է խանութներում, Մայք Թայսոնը Բրեդ Փիթին մեղադրել է իր ընտանեկան անդորրը խաթարելու մեջ։ Այս մասին գրում է «7 дней»-ը՝ հղում կատարելով Hollywood Life-ին։

54-ամյա Մայքը, որը բռնցքամարտում ծանր քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն է, հայտարարել է, որ այժմ նրա նախկին կինը՝ դերասանուհի եւ մոդելՌոբին Գիվենսը նրան դավաճանել է Փիթի հետ։

Ինչպես պնդում է սպորտսմենը, 80-ականների վերջերին նա անկողնում կնոջը բռնացրել է դերասանի հետ։ Փիթնի ռեակցիան գերազանցել է բռնցքամարտիկի բոլոր սպասելիքները։ «Միայն ինձ չծեծես, խնդրում եմ չհարվածես․․․», - իբրեւ ասել է Բրեդը՝ վախից դողալով։

Սակայն, ինչպես պնդում է Թայսոնը, Ռոբինի եւ Բրեդի սիրավեպը չի ավարտվել ոչ բուռն տեսարանից, ոչ էլ ապահարզանի հայցից հետո։ Մի որոշ ժամանակ անց, երբ նա անցել է Գիվենսի տան կողքով, նա Ռոբինին տեսել է Բրեդի շքեզ մեքենայի մեջ, որով նրանք արագ հեռացել են անհայտ ուղղությամբ․․․

Ճիշտ է, Գիվենսը Էնդի Կոենի շոուի ժամանակ նախկին ամուսնուն մեղադրել է սուտ խոսելու մեջ։ Ռոբինը հայտարարել է, որ հերքում է այն փաստը, որ Թայսոնը նրան բռնացրել է Բրեդի հետ։ Սակայն հայտնի դերասանի հետ սիրավեպի եւ նկարագրված տեսարանի մասին փաստը նա, ամեն դեպքում, չի հերքել։ Նա միայն բացատրել է Փիթի մեքենայում լինելը։ Նրանք այդ օրը, իբր թե միասին գնացել են նկարահանման։

Լուսանկարը՝ Lady.ru



© NEWS.am STYLE